top of page

Ու՞մ հետ է Փաշինյանն ուզում հարևանություն անել. «Հրապարակ»

  • Aug 6, 2021
  • 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց: Նախագահ ընտրվելուց հետո նա վարչապետ Փաշինյանից տեղափոխվելու առաջարկ է ստացել։ Պռոշյան փողոցի առանձնատներ տեղափոխվում են Նիկոլ Փաշինյանի հրավերը ստացած անձինք։ Սիմոնյանի ընտանիքը, ամենայն հավանականությամբ, կբնակվի այն առանձնատանը, որտեղ հեղափոխությունից հետո կարճ ժամանակ բնակվեց Փաշինյանների ընտանիքը, ապա վերանորոգեցին Սերժ Սարգսյանին պատկանող առանձնատունը և այժմ բնակվում են այնտեղ։


2018-ից հետո ընդամենը 3 պաշտոնյա է բնակվել այստեղ՝ վարչապետը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և վարչապետի առաջարկությամբ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ի դեպ, Արարատ Միրզոյանի ընտանիքը դեռևս շարունակում է մնալ կառավարական առանձնատանը»:


Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page