Նման վատ ընտրություններ Հայաստանի պատմության մեջ չեն եղել. «Փաստ»
- Jun 22, 2021
- 1 min read

«Փաստ» թերթը գրում է.
«Քաղաքական այն ուժերը, որոնք ներգրավված էին այս ընտրություններում բացառապես որպես ՔՊԿ կլոն ուժեր և նպատակ ունեին նպաստել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, արդեն հայտնել են իրենց գոհունակությունը, չնայած գոնե մոտավորապես էլ չեն մոտեցել անցողիկ շեմին: Ընդդիմադիր հիմնական ուժերն առնվազն վիճահարույց են համարել ընտրությունները, իսկ «Հայաստան» դաշինքը նույնիսկ հայտարարել է ՍԴ դիմելու մասին: Փաստաբան, Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Անահիտ Սարգսյանը այս ընտրությունները որակեց որպես խայտառակ՝ հավելելով, որ, իր կարծիքով, նման վատ ընտրություններ Հայաստանի պատմության մեջ չեն եղել»:


























Comments