Գաղափար ունեմ. օգոստոսին 15 մլն պարգևատրման ֆոնդով հեծանվային մրցույթ անենք. Փաշինյան
- Jun 13, 2021
- 1 min read

Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եղվարդում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ քաղաք մտնելիս հեծանվորդների շարասյան է հանդիպել և իր մեջ գաղափար է ծնվել։
«Ես մի գաղափար ունեմ, որ մինչև հիմա չեմ բարձրաձայնել։ Այն է՝ ամեն տարի, կամ տարին առնվազն երկու անգամ պետք է ոչ պրոֆեսիոնալ հեծանվորդների հեծանվավազք կազմակերպել Հայաստանում։ Ես առաջարկում եմ, որ այս տարի օգոստոսի 1-ին 15 մլն պարգևատրման ֆոնդով Սևանա լճի շուրջ իրականացնենք զանգվածային հեծանվային մրցույթ»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ դա արվում է որպես առողջ ապրելակերպի կարևոր գործողություն։


























Comments