top of page

Վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է. Շուշան Դանիելյան

  • May 10, 2021
  • 1 min read

ree

Երևանում, ԱԳՆ շենքի հարակից տարածքում՝ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով տուժած 2 քաղաքացիների ինքնությունը պարզ է, հետազոտման փուլն ավարտված։

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը տեղեկացրել է, որ քաղաքացիներից Ս.Հ-ն, որի մոտ առկա է ձախ ազդրի փափուկ հյուսվածքների սալջրադ, հրաժարվել է հոսպիտալացումից:

«Մյուս տուժածի՝ Լ. Մ. -ի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրա մոտ առկա է պարանոցային երկրորդ ողի մարմնի ձախ կողմնային, մասային կոտրվածք (լայնակի ելունի շրջանում), առջևից երեք կողի կոտրվածք՝ առանց նշանակալի տեղաշարժի: Աջ անրակի ակրոմիալ հատվածի կոտրվածք, առանց տեղաշարժի, ֆիքսված ամնեզիա:

Այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ մասնագետների հսկողության տակ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել՝ «Nissan» եւ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների միջեւ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, շտապօգնության անձնակազմ, Պետական պահպանության ծառայության ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը։

Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page