top of page

Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. ԱԺ-ում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել. «Հրապարակ»

  • Jul 23, 2021
  • 1 min read

ree

«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«Նոր խորհրդարանի ձևավորումից հաշված օրեր առաջ Ազգային ժողովում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել։ Նաև լրացուցիչ միջոցներ են հատկացվել՝ մոտ 130 միլիոն դրամի։ Մասնավորապես՝ դահլիճի մուտքերի մոտ տեղադրվել են կամարաձև ռենտգեն սարքեր, բոլոր պատգամավորները դահլիճ մուտք գործելիս այսուհետ ստիպված կլինեն անցնել դրանց միջով։ Մինչև վերջերս նման սարքերը տեղադրված էին խորհրդարանի երկու մուտքերի՝ Բաղրամյանի և Դեմիրճյանի անցակետերում միայն։


ԱԺ նախագահ դառնալուց հետո Արարատ Միրզոյանը նման մի սարք նաև իր աշխատասենյակի մուտքի մոտ տեղադրեց, հիմա հերթը դահլիճի մուտքերինն է։ Թե ինչից է վախենում իշխանությունը, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը, կարելի է միայն կռահել։ Այսուհետ իրենց խորհրդարանական գործընկերները ոչ թե կոմֆորմիստ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն են, այլ ռադիկալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, որոնց անդամների մի մասին այդ նույն Նիկոլ Փաշինյանը բանտ է նստեցրել» ։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page