top of page

ԱԽ քարտուղարը մանրամասնել է՝ ինչու՞ է Փաշինյանը մեկնում Մոսկվա

  • Jul 6, 2021
  • 1 min read

ree

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին Մոսկվայում հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգի շուրջ հարցեր են քննարկելու, որի առանցքում անվտանգությունն է։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա ընդգծեց՝ անվտանգության կոնտեքստում է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորումը։


ԱԽ քարտուղարի խոսքով՝ քննարկումների օրակարգում են նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները։


«Բնականաբար քննարկվելու է սահմանային այս իրավիճակը և լուծումները, որովհետև հայ-ռուսական հարաբերությունները և նաև այս հարցում դիրքորոշումները, կարող եմ միանշանակ ասել, որ համանման են, և մեր դիրքորոշումները նաև նույնական են այս հարցում։ Վարչապետը պետք է քննարկում ունենա, թե ինչպես ենք առաջ գնում, որ սահմանային հարցը լուծում ունենա»,- հայտնել է Արմեն Գրիգորյանը։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page