top of page

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բոլորդ Պետրոս Գետադարձ եք. Հոխիկյանը՝ ՔՊ-ականներին

  • Sep 18, 2021
  • 1 min read

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«ՀՀ Սյունիքի մարզի ճանապարհին ադրբեջանական ագրեսիայի մասին խոսելիս իշխանության ներկայացուցիչ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նախ Իրանի խնդիրն է համարում իրանական բեռնատարների նկատմամբ արգելքները, ապա գործածում թշնամու բառապաշարը. «Դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին, ճիշտ հասկացեք»։


Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ։ Հասկանում ե՞ք, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանի մտերիմ բարձր պաշտոնյան։


Այսինքն այս մարդիկ նախ աստիճանաբար դադարում են կիրառել Սյունիք տեղանվանումը, ապա հայկական պատմական Զանգեզուրը դադարում համարել Հայաստանի տարածք։


Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ։


Ամեն օր ավելի եմ համոզվում, որ ՔՊ-ն հիմնականում անհայրենիք տականքների որջ է, որտեղ հավաքվածների համար պետականությունը և ազգային ինքնությունը անարժեք երևույթներ են։


Ազգը ոտքերի տակ տրորելու է ձեզ։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բոլորդ Պետրոս Գետադարձ եք... Դուք հայ չեք, դուք թշնամի եք հայկական պետականության համար»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page