Փաշինյանին վերընտրվելու հարցում օգնո՞ւմ են ռուսները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Շաբաթ օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հրապարակեց Ադրբեջանից Հայաստան վերադարձող հայ ռազմագերիների լուսանկարը ու հայտարարեց, որ մեր տղաներից 15-ը գալիս են:
Լուրն իսկապես մեծ իրարանցում առաջացրեց, հարցը նույնիսկ քաղաքականացվեց, ու ընդդիմությունը կարծիք հայտնեց, թե դա նշանակում է, որ Ալիևը ցանկանում է բարձրացնել Փաշինյանի վարկանիշը, իսկ իշխանական թևին մոտ կանգնած պրոպագանդիստներն էլ ակնարկում էին, որ Սև լիճ ադրբեջանցիների մուտքը հենց վկայում է այն մասին, որ Փաշինյանի հեռացումն ուզում են թե՛ ընդդիմադիրները, թե՛ Ալիևը:
Այստեղից կարող ենք կարծել, թե ռուսական պետության գործադրած ջանքերն էֆեկտ չեն տալիս, ու ավելի ուժեղ ու ազդեցիկ են ամերիկացիներրը: Չնայած արտաքնապես դա տեսանելի չեղավ, սակայն ռուսական կողմը ևս աշխատանք տարել է Ալիևի վարչակազմի հետ, իսկ ավելի կոնկրետ` եթե ռուսները խանդի տեսարան սարքեին, ապա գործարքը հաստատ չէր կայանա:
Ցավալին այս իրավիճակում այն է, որ հայ ռազմագերիների հարցը դարձել է ներքաղաքական շահարկման առարկա, 15 հոգու հետ գալն ամեն դեպքում պետք է ուրախություն լիներ բոլորի համար` անկախ քաղաքական հայացքներից ու սպասվելիք ընտրություններից»:























Comments