top of page

Փաշինյանի ավտոշարասյունը վթարային վիճակ է ստեղծել՝ «քշելով» մեքենաների վրա․ ականատեսը մանրամասնել է

  • Jun 28, 2021
  • 1 min read

ree

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Իջևան էր գնացել։ Իջևանից Երևան վերադառնալիս ոստիկանները փակել էին ճանապարհը, որպեսզի նրա ավտոշարասյունն անարգել անցնի։


Մյուս մեքենաների վարորդներն, ի նշան բողոքի, ազդանշան են տվել։ Mediahub.am-ի հետ զրույցում վարորդներից մեկը, որն այդ պահին նույն մայրուղով Երևան վերադառնալիս է եղել, նշեց, որ Փաշինյանի ավտոշարասյունը վթարային իրավիճակ է ստեղծել․ «Քիչ էր մնում՝ վթարի ենթարկվեի։ Երևի կհիշեք՝ օրեր առաջ նույն ավտոշարասյունը Կարին Տոնոյանի մեքենայի վրա էր քշել․ նույն իրավիճակն էր։ Երբ անցան, դեռ ահագին ժամանակ կանգնած էի մնացել վախից։ Շատ մեծ արագությամբ էին ընթանում մեքենաները»,- պատմեց կին վարորդը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page