Փաշինյանը շնորհավորել է Մակեդոնիայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ
- Sep 8, 2021
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Զորան Զաևին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և բարեկեցության լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամ ժողովրդին՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։
Հայաստանը կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ համագործակցության զարգացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-հյուսիսմակեդոնական միջպետական հարաբերությունները և ակտիվացնել քաղաքական երկխոսությունը՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։


























Comments