Փաշինյանը Վրաստան է մեկնում. «Ժողովուրդ»
- Aug 31, 2021
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ազգային ժողովում Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնելու ժամանակ։ «Չեմ կարող չհիշատակել վարչապետ Ղարիբաշվիլիի անձնական ներդրումը հունիսի 12-ին մեր 15 գերիների վերադարձը կազմակերպելու գործում»,- նշել էր Փաշինյանը:
Կառավարության ծրագրում, որն արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից, հստակ հիշատակում կա հայ-վրացական հարաբերությունների մասով: Նշվում է, որ ՀՀ-ն կշարունակի ապահովել առանձնահատուկ և բարիդրացիական հարաբերությունների զարգացումը, իսկ Թբիլիսիի հետ հաղորդակցական կապերի բարելավումը ռազմավարական նշանակություն ունի։
Հայաստանը մտադիր է նաև խորացնել կապերը քաղաքական, տնտեսական, կոմունիկացիոն, մշակութային, մարդասիրական եւ զբոսաշրջային ոլորտներում, և դա կենսական կարեւոր նշանակություն ունի երկու երկրների համար»։


























Comments