top of page

Փաշինյանը գնացել էր ցուցահանդես «գողեգող». «Իրավունք»

  • marineyeremyan99
  • Feb 22, 2022
  • 1 min read

ree

«Իրավունք» թերթը գրում է.


«Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Եվ թեպետ ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա արվեստագետներն ու մշակութասեր հանրույթը անցան հատուկ ստուգումներ` մուտքի մոտ, ինչը տեղի է ունենում այն ժամանակ, երբ որեւէ միջոցառման մասնակցում է երկրի ղեկավարությունը, բայց այդպես էլ չհայտնվեց ոչ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ գոնե նախագահացու Ալեն Սիմոնյանը:


Պարզվում է` Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ որոշել էր այցելել ցուցահանդես միայն այն ժամանակ, երբ բացման ելույթները եղել էին, մարդիկ էլ՝ ցրվել: Այո, փաստացի «ժողվարչապետը» խուսափում է նույնիսկ արվեստագետների ու արվեստասերների հետ հանդիպելուց:


Կարեւորը` ցուցահանդեսից նկար ունեն, պաշտոնական հաղորդագրություն` եւս, մնացած մանրամասների մեջ, միեւնույն է, որեւէ մեկը չի խորանում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page