top of page

Նիկոլ Փաշինյանը կայցելի Գյումրի. ով է քաղաքապետի՝ իշխանության սրտի թեկնածուն․ «Ժողովուրդ»

Aug 14, 2021
1 min read


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Շիրակի մարզ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հնարավոր է հենց այսօր էլ Փաշինյանը մեկնի Գյումրի: Նշվում է, որ նա լինելու է «Կումայրի» հյուրանոցում, հանդիպում է ունենալու մարզպետարանում:


Բանն այն է, որ հոկտեմբերին Գյումրիի համայնքապետի ընտրություններ են սպասվում ու իշխանությունն արդեն թեկնածուների փնտրտուքի մեջ է: Տեղեկություններ կան, որ իշխանության սրտով թեկնածուն ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն` Սպիտակ արջը, բայց վերջինս դեռևս վերջնական պատասխան չի տվել ընտրություններին մասնակցելու հետ կապված:


Փաշինյանը հանդիպումների և այս այցի ընթացքում փորձելու է հասկանալ, թե ում վրա կարելի է հենվել: Չի բացառվում, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ հենց դառնա իշխանության համար ցանկալի թեկնածու:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page