top of page

Գնահատում եմ մեր միջև ձևավորված փոխըմբռնումը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Oct 7, 2021
1 min read


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում նշված է.


«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:


Ռուսաստանի Դաշնության զարգացման շահերից բխող նպատակների իրագործմանը միտված պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, ինչպես նաև համաշխարհային ասպարեզում երկրի դերի առավել ամրապնդմանը միտված Ձեր հետևողական ջանքերը Ձեզ արժանի հարգանք են ապահովել հայրենիքում և արտերկրում: Անվիճելի է Ձեր անձնական ներդրումը Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Երախտապարտ ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերի համար:


Անկեղծորեն գնահատում եմ մեր միջև ձևավորված փոխըմբռնումը և վստահելի հարաբերությունները:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page