top of page

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին

Sep 1, 2021
1 min read


Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին։



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է.


«Ձերդ գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր՝ պետական գործչի հսկայական փորձը հետագայում ևս կծառայի Ուզբեկստանի բարգավաճմանը: Համոզված եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի փոխհարաբերությունները հետագայում ևս կզարգանան համագործակցության ամրապնդման ուղիով՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում:


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Շավքաթ Միրոմոնի, քաջառողջություն, երջանկություն, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page