top of page

«Յուղոտ» պաշտոն՝ Փաշինյանի քավորի եղբորը. ի՞նչ է անելու Ղալումյանն ԱԺ-ում


2018 թվականի օգոստոսի 9-ին ազգակցական կապերով աշխատանքի տեղավորելու երևույթը քննադատող Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այսօր գնում է իր իսկ քննադատած ճանապարհով։


ՀՀ վարչապետի քավոր Հայկ Ղալումյանի եղբորը՝ Վահե Ղալումյանին, խորհրդարանում «յուղոտ» պաշտոն են խոստացել․ իշխանական թևը ցանկանում է Ղալումյանին առաջադրել որպես Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։


2018 թվականի իշխանափոխությունից հետո, հունիսի մեկից Ղալումյանը զբաղեցրել է Տավուշի մարզպետի պաշտոնը, իսկ 2019 թվականի հունվարի 10-ից հետո ստանձնել է իշխող խմբակցության պատգամավորական մանդատը։ Յոթերորդ գումարման խորհրդարանում Վահե Ղալումյանը ներգրավված է եղել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին։

Նա հանդիսացել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի համահեղինակ։


Ղալումյանը նաև Ազգային ժողովում տեղի ունեցած Էդմոն Մարուքյան-Սասուն Միքայելյան հայտնի ծեծկռտուքի մասնակիցներից մեկն էր:

Նկատենք, որ Փաշինյանի իշխանությունը որոշել է օրենսդիրի հանձնաժողովներից մեկը վստահել մարդու, որն իր հայտարարություններում վստահեցնում է՝ Տավուշի մարզում ադրբեջանական հողեր կան, որոնք գտնվում են մեր հսկողության տակ։


Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page