top of page

«Սա բնական շփման գծի կյանքն է». Պաշտպանության նախարար

May 5, 2021
2 min read

«Այդ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ մեր հովիվը մոտեցել է դիրքերին, և այնտեղ քաշքշուկ է եղել, որի արդյունքում հետո դա հարթվել է»: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ Պատպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Արավուս գյուղի հովվին ադրբեջանցի զինծառայողների կողմից քաշքշելու և հարվածելու միջադեպին:

«Ես ուզում եմ հստակ ասել, որ բոլոր այն սահմանը ինչ-որ նախատեսված է Սովետական միության և ճանաչված անկախ Հայաստանի, նա ամբողջովին պահպանվում է: Կան տեղեր, որտեղ մերոնք 50 մետր առաջ են, կան տեղեր, որ հակառակը: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ դիրքը հնարավոր չի դնել այնպիսի տեղ, որ ապահովի անվտանգությունը և վերահսկողությունը: Այդ սահմանային փոփոխությունները, որ տեղի են ունեցել, կազմում է շատ փոքր քանակ և այս հարցերը պետք է լուծվեն դեմարկացիայի ժամանակ»,- նշել է Հարությունյանը:

Պատգամավորի այն հարցին, թե ինչ է արվում, որպեսզի նման միջադեպերը բացառվեն, Հարությունյանը պատասխանել է. «Սահմանը, որը 1500 կմ է, միջադեպերը լինում են Երևանում, Իջևանում, Նոյեմբերյանում: Որպեսզի բացառել դա, նախ համապատասխան մարմինները պետք է իրազեկեն քաղաքացիներին, որ այս դիրքերին պետք չի մոտենալ: Նույն միջադեպերը լինում է իրանց հետ և կարող է ավելի շատ: Սա բնական շփման գծի կյանքն է, որը գնում է, դա եղել է 30 տարվա ընթացքում, կլինի Ղարաբաղում, թե այստեղ: Ամենակարևորը, որ այստեղ չկան միջադեպեր, որ բերում են զոհերի կամ վիրավորների: Այ սա լուրջ խնդիր է, որ կարելի է ասել այս պահին լուծված է, իսկ այս միջադեպերը կլինեն, մենք պետք է ամենինչ անենք, որ հովիվը չգնա այդտեղ և մարդիկ չմոտենան ադրբեջանցիների դիրքերին»:

Ուշագրավ է, որ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը փոխարենը քայլեր ձեռնարկի քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար, հակառակը, հայ հովվին է մեղադրում միջադեպի համար: Փաստորեն Հայաստանի Հանրապետությունն իր գլխավոր՝ քաղաքացիների անվտանգության գործառույթը չի կարողանում կատարել, և քաղաքացիներն իրենք պետք է մտածեն սեփական անվտանգության մասին: Իսկ Հարությունյանի այն պնդումը, որ նման միջադեպերը «բնական» են, ավելի է խորացնում այն անվտանգային անվստահությունն ու անպաշտպանվածության զգացողությունը, որ կա քաղաքացիների շրջանում:

Նշենք, որ այս միջադեպին անդրադարձել էր նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ Արավուսի հովվին ադրբեջանցի զինծառայողների կողմից քաշքշելու և հարվածելու հանցավոր ոտնձգությունը հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:


Մանրամասները՝ տեսանյութում.


Նյութի աղբյուրը՝ AntiFake.am

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page