top of page

Շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանություն է անցկացվել․ ՊՆ

  • Jun 4, 2021
  • 1 min read


Հունիսի 4-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում անցկացվել է շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանություն: Այս մասին հայտնում է ՊՆ-ն:


Ուսումնառության ընթացքում մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ ստացած շրջանավարտները, ըստ սահմանված կարգի, վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են սպայական ծառայության առաջիկա տարիները՝ համալրելով զինված ուժերի հրամանատարական կազմի շարքերը:


Շրջանավարտներին ողջունել և անվտանգ ծառայություն է մաղթել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page