top of page

Արցախում անխուսափելիորեն կարող է առաջանալ գնաճ․ փաստաբան

Sep 13, 2021
1 min read


Ադրբեջանի մաքսային կոմիտեի կողմից տարածված տեղեկության համաձայն՝ Ադրբեջանի մաքսային օրենսգրքի 210-րդ հոդվածի և «Պետական տուրքի մասին» օրենքի 24-րդ հոդվածի հիման վրա, Ադրբեջանի Հանրապետության տարածք մուտք գործելիս և ելքի ժամանակ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները վճարում են ճանապարհային հարկ և թույլտվության պետական տուրք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նարեկ Ալոյանը։


«Վերոնշյալ իրավակարգավորումների հիմքով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի վրա տեղակայված ոստիկանական պահակակետում մաքսային մարմինների ներկայացուցիչներն իրականացնում են համապատասխան գանձումներ Իրանից Արցախ բեռնափոխադրում կատարող տրանսպորտային միջոցներից։

Այսպիսով՝ Արցախ կատարվող բեռնափոխադրումների արժեքն ավելացել է Ադրբեջանի կողմից գանձվող ճանապարհային հարկի և պետական տուրքի վճարի չափով։

Նման պայմաններում Արցախում անխուսափելիորեն կարող է առաջանալ գնաճ, որն անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում կանխել կամ զսպել։

Խնդիրն ունի երկու լուծում՝

1․ Արցախի ներկա կարգավիճակը հաշվի առնելով, դիվանագիտական խողովակներով (օրինակ՝ ՌԴ աջակցությամբ) վերացնել Արցախ կատարվող բեռնափոխադրումների համար գործող ճանապարհային հարկը և թույլտվության պետական տուրքը,

2․Մինչև խնդրի հիմնական լուծումը սպասվող գնաճը զսպելու համար ժամանակավոր սուբսիդավորում տրամադրել Արցախի տնտեսվարողներին։


Միաժամանակ, հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում ամենօրյա փոփոխություններն, անհրաժեշտ է ստեղծել փորձառու դիվանագետներից և տնտեսագետներից կազմված աշխատանքային խումբ և գիտակից հանրությանը զերծ պահել անորոշության մեջ գտնվելու եղանակով խոշտանգվելու, ինչպես նաև հանցավոր ինքնավստահություն ունեցող առանձին պաշտոնյաների սխալների վտանգից»,- գրել է Ալոյանը։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page