Փաստաբանների պալատը դեռևս ահազանգ չի ստացել քաղաքացիների բերման ենթարկվելու մասին
Jun 2, 2021
1 min read

Քիչ առաջ ոստիկաններն առողջապահության նախարարության մոտից բերման ենթարկեցին 4 քաղաքացիների, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հրաժարականը։
Փաստաբանների պալատից MediaHub.am-ին հայտնեցին, որ բերման ենթարկված քաղաքացիներին իրավական օգնություն տրամադրելու համար այսօր գործելու է ՓՊ արագ արձագանքման խումբը։
«Պալատը դեռ ահազանգ չի ստացել, մեզ պետք է հարազատները զանգեն, որ փաստաբանները գնան բաժիններ»,- ասաց ՓՊ մամուլի խոսնակ Տաթևիկ Բուջատյանը։























Comments