Փաստաբանը հայտնել է իր պաշտպանյալի նկատմամբ քաղաքական նոր հետապնդումների մասին
- Jun 3, 2021
- 1 min read

Իրավաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել նախկինում Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար, այժմ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի մարզային աշխատանքների համարկարգող Ռուդոլֆ Սարգսյանը: Վերջինս հարցաքննության է հրավիրվել մի քրեական գործով, որը հարուցվել է դեռևս 2020 թվականի մարտ ամսին և, որը վերաբերում է 2017 թվականին Սյունիքի նախկին մարզպետ, այժմ «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանի պաշտոնավարման ժամամակահատվածում ի պաշտոնե իրականացրած գործառույթներին։ Ռուդոլֆ Սարգսյանը հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել որևէ հարցի, որն իրեն է վերաբերում որակելով հատուկ քննչական ծառայության գործելաոճը՝ հերթական քաղաքական ճնշում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի թիմակիցների նկատմամբ»։
Comentarios