top of page

«Փաստ»․ Ընտրություններին իշխանության ձայներն առա­վե­լա­գույ­նը 25-30 տո­կո­ս կա­րող է կազմել

May 1, 2021
1 min read



«Հավանական արտահերթ ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտը վերակազմավորվում է, ստեղծվում են դաշինքներ, հստակեցվում են քաղաքական ուժերի կողմնորոշումներն ու մոտեցումները: Կառավարման խորհրդատու Բաբկեն Մկրտչյանը կարծում է, որ ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվածություն դրսևորի, սթափ և առողջ պետք է լինի ու հասկանա, թե իրենց միջից որն է ամենակարող ուժն ու առաջնորդը, որը կարող է ճիշտ կառավարման տարբերակով երկիրը հանել այս անդունդից:


«Եթե ընտրությունների արդյունքում այս իշխանությունը հեռացվում է, և փորձառու, պատրաստ, բանիմաց ուժի ներկայացուցիչների թիմ է ընտրվում, այդ դեպքում, անշուշտ, կարելի է լուծել ճգնաժամը: Բոլորը միասին շատ գրագետ, ճիշտ շեշտադրումներով, հստակ ծրագրերով պետք է լծվեն ընտրապայքարի ընթացքին»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ այս իշխանության վերարտադրվելու հնարավորության պարագայում մեր երկիրն ու ժողովուրդը ողբերգական վիճակում են հայտնվելու:


Մկրտչյանը կարծում է, որ վերարտադրվելու համար իշխանությունները որոշակի քայլեր կանեն՝ վարչական ռեսուրսի կիրառում, ընտրակաշառքին մոտ երևույթներ (ասֆալտ, պարարտանյութ, աջակցության ծրագրեր): «Գուցե ոմանք կընկնեն այդ ծուղակի մեջ ու կընտրեն նրանց, բայց առավելագույնը 25-30 տոկոսի մասին է խոսքը, ինչով կավարտվի իրենց քաղաքական ճակատագիրը ու, կարծում եմ, կսկսվի քրեական ճակատագիրը»,- ասաց Մկրտչյանը»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page