Ով չի պատվաստվել, պարգևավճար չի ստանա․ «Հրապարակ»

Պետական ծառայողներին սպառնում են, որ եթե չպատվաստվեն, պարգևավճար չեն ստանա, դա կհամարեն կարգապահական կամ ծառայողական խախտում։ ՊԵԿ-ում ավելի հեռու են գնացել և չպատվաստվածներին չեն վճարել հուլիս ամսվա աշխատավարձը։ Այդ մասին գրում է hraparak.am-ը։
Նույն ճնշումները կիրառվում են ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, վերջիններիս ստիպում են պատվաստվել՝ ասելով, որ երկրում նման քաղաքական որոշում կա, և բոլորը պետք է ենթարկվեն դրան, իսկ ով չենթարկվի, կամ պարգևավճար չի ստանա, կամ էլ ընդհանրապես կազատվի ծառայությունից։ «Հրապարակ»-ի հարցմանն ի պատասխան, թե ճի՞շտ է, որ ոստիկանության այն ծառայողները, որոնք չեն պատվաստվել, զրկվում են պարգևավճարներից, արդյո՞ք պատվաստված լինելը կամ չլինելը որևէ ազդեցություն ունի ոստիկանին պարգևավճար տալու վրա, և ի՞նչ սկզբունքով են ոստիկանությունում բաժանվում պարգևավճարները, ոստիկանությունից հայտնել են․
«ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) պարգևատրում տալու չափը և կարգը սահմանված են ՀՀ ոստիկանության պետի 11.09.2019 թվականի «ՀՀ ոստիկանության ծառայողներին պարգևատրում տալու կարգը և չափերը (ցուցիչները) հաստատելու և ՀՀ ոստիկանության պետի 2019 թվականի մարտի 21-ի թիվ 3-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Լ հրամանով։ Նշված հրամանով հաստատված հավելվածի 1-ին կետի համաձայն՝ ոստիկանության ծառայողներին պարգևատրում տրվում է որակյալ աշխատանքի կամ հատուկ առաջադրանքների կատարման համար։
Տվյալ հրամանով սահմանված պահանջների համաձայն՝ ոստիկանության յուրաքանչյուր առաձին ստորաբաժանման ղեկավարի կողմից ծառայողի աշխատանքի արդյունավետության գնահատման արդյունքում վերջինս ներկայացվում է պարգևատրման, չի պարգևատրվում կամ ներկայացվում է նվազեցված չափով պարգևատրման, նշված գործընթացով ՀՀ ոստիկանությունում առաձին հաշվառում չի վարվում։ Միաժամանակ հայտնում եմ, որ պատվաստված չլինելու հանգամանքով պայմանավորված՝ ծառայողների կողմից պարգևատրում չստանալու վերաբերյալ բողոքներ ՀՀ ոստիկանությունում չեն քննարկվել»։























Comments