top of page

Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար. տուժածը արգելափակվել է մեքենայում

Jul 24, 2021
1 min read

Հուլիսի 24-ին, ժամը 16։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։


Պարզվել է, որ բախվել են ավտոամբարձիչը (վարորդ՝ Գ․ Հ․) և «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1950 թ․)․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։


Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտա¬պօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա արողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։


Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page