top of page

Երևանում Kia-ն տապալել է երկաթբետոնե էլեկտրասյուներն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Aug 4, 2021
1 min read

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհահատվածում Kia մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանն ու բետոնե սյանը, կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, տեղեկացնում է shamshyan.com–ը։


Վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորին առաջինը օգնության են հասել ճանապարհաշինարարներն ու քաղաքացիները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել հրշեջ-փրկարարները։


Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page