top of page

Խանջյան գյուղում բախվել են Subaru-ն ու Ford-ը, ապա հայտնվել դաշտում. կա վիրավոր

Sep 5, 2021
1 min read

Սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Խանջյան գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Արթուր Ս.-ի վարած Ford մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Վաչիկ Ղ.-ի վարած Subaru մակնիշի ավտոմեքենաները:


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 37-ամյա Ն. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:


Բախման հետևանքով էլ 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page