top of page

12-րդ դասարանի աշակերտուհին վթարի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանդանոց

Oct 5, 2021
1 min read


Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 17։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Էմմա Ա-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է մայթեզրի կողաքարերին և կողաշրջվել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Էմմա Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվել է, ապա դուրս գրվել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան վարորդի ազգականինն է եղել, իսկ վարորդը սովորում է Գավառի ավագ դպրոցներից մեկի 12-րդ դասարանում։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page