top of page

34-ամյա տղամարդը դանակահարել էր ինքն իրեն

  • Feb 19, 2022
  • 1 min read

ree

Փետրվարի 17-ին, ժամը 20.35-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Ադոնցի փողոցից որովայնի կտրած-ծակած վերքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա տղամարդ, որը ի վիճակի չի եղել բացատրություն տալու։ Ադոնցի փողոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը զննությամբ հայտնաբերել էր արյան հետքերով դանակ:


Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 18-ին պարզվել է, որ 34-ամյա տղամարդն ինքն է խոհանոցային դանակով հարվածել իր որովայնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք:


Կատարվում է նախաքննություն:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page