Արտակարգ դեպք Երևանում. շենքերից մեկի մուտքի մոտ հայտնաբերվել է 1 օրական երեխա
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 28-ամյա Լուսիկ Գ․-ն և հայտնել, որ Արցախի փողոցի 15 շենքի բնակարանններից մեկի մուտքի մոտ նորածին երեխայի են թողել։
Նշված վայր է մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ նշված բնակարանը պատկանում է 72-ամյա Անահիտ Ա-ին, որի մուտքի մոտ հայտնաբերվել է 1 օրական աղջիկ երեխա։ Երեխան տեղափոխվել է Մուրացան բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, ձեռնարկվում են անհրաժեշտ օպարտիվ-հետախուզական միջոցառումներ երեխայի ծնողի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Comentarios