Նոր Նորքում «Ռենջ Ռովերը» բախվել է ավտոտնակին և այնտեղ կայանված «Օպելին». կա վիրավոր
Jul 19, 2021
1 min read

Հուլիսի 18-ին, ժամը 08.30-ին, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոլդովական փողոցում բախվել է ավտոտնակին և այնտեղ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանությունից հայտնում են, որ «Ռենջ Ռովերի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։























Comments