Քարտեզագետը չի ենթարկվել պարեկներին, հարվածել է նրանցից մեկին և պոկել ուսադիրը․ հարուցվել է քրգործ
Jul 20, 2021
1 min read

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 19-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով, գրում է shamshyan.com-ը։
Այդ օրը՝ ժամը 18։20-ի սահմանում Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները իշխանության նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ 57-ամյա Գ․ Բեգլարյանին։
Պարզվել է, որ նշված խաչմերուկում Գ․ Բեգլարյանը վիճաբանել է պարեկների հետ, այնուհետև հարվածել պարեկ 23-ամյա Հ․ Ալումյանին, պոկել համազգեստի ուսադիրը։ Գ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Բեգլարյանը բաց է թողնվել։ Նա աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում, որպես քարտեզագետ։























Comments