top of page

«ՏաԹևեր» ճոպանուղու 2 վագոններից բոլոր 42 ուղևորներն իջեցվել են

  • Aug 8, 2021
  • 1 min read

«ՏաԹևեր» ճոպանուղում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով օդում մնացած 2 վագոններից բոլոր 42 ուղևորներն արդեն իջեցվել են, հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը.


«Էլեկտրաէներգիայի խափանման պատճառով օդում 2 վագոն էին մնացել, մեկում` 15 ուղևոր և մեկ ուղեկցորդ, մյուսում՝ 25 ուղևոր և մեկ ուղեկցորդ: Նրանց բոլորին իջեցրել են արդեն, նրանք անվտանգ պայմաններում են գտնվում»:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, այսօր՝ օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ «ՏաԹևեր» ճոպանուղում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով մոտ 70-ից ավելի քաղաքացիներ մնացել էին ճոպանուղու խցիկների մեջ։ Նշված վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարները, որպեսզի օդում մնացած քաղաքացիներին տարհանեն։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page