Հալիձոր գյուղի շենքերից մեկի հարևանությամբ քաղաքացին ընկել է ծառից և հայտնվել ձորում
- Aug 18, 2021
- 1 min read

Օգոստոսի 18-ին՝ ժամը 17:48-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի շենքերից մեկի հարևանությամբ քաղաքացին ընկել է ծառից և հայտնվել ձորում. քաղաքացուն ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բ․ Ս․-ն (ծնված 1944 թ.) ճանապարհից գլորվել է ձորը (մոտ 50 մ):
Փրկարարները քաղաքացուն հանել են ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, նա տեղափոխվել է Կապան քաղաքի բուժկենտրոն։
Comments