top of page

Պատանիների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

  • Feb 5, 2022
  • 1 min read

ree

Փետրվարի 2-ին՝ ժամը 14.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա մի պատանի։ Րոպեներ անց ստացվել է ևս մեկ հիվանդանոցային ահազանգ՝ «կրծքավանդակի աջ հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 17-ամյա մեկ այլ պատանի։


Ոստիկանության Արաբկիրի բաժնի, Երևան քաղաքի վարչության ԱԳ և ԸԲԿ և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.40-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղու հարակից տարածքում մի խումբ պատանիների մասնակցությամբ վիճաբանություն է եղել։ Ծեծկռտուքի ընթացքում 15-ամյա պատանին դանակով խփել է տուժածներին՝ պատճառելով վնասվածքներ: Վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզվել է, նրանք բերվել են ոստիկանություն։


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


Քննությունը շարունակվում է։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page