top of page

Պատերազմում պարտվում կամ հաղթում է պետությունը․ «Առավոտ»

Sep 25, 2021
1 min read


«Առավոտ» թերթը գրել է․


««ՔՊ»-ական պատգամավորներից մեկը, որը գեներալի կոչում ունի, ի պատասխան կին-լրագրողի՝ կորցրած տարածքների մասին հարցին, ձեռքերը պարզել է նրա ուղղությամբ ու բացականչել. «Գնայիք, պահեիք, չտայիք այդ տարածքները»: Ինչ խոսք, իշխանությունը որդեգրել է պարտության համար արդարանալու բավականին օրիգինալ մեթոդներ: Բայց, մյուս կողմից, ընդունենք, որ այն քարոզչական թեզը, թե իբր ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ պետք է գնային ու պահեին իրենց հողը, բայց դա չարեցին, «ուտվում է» հասարակության մեծ մասի կողմից: Խնդիրն այն է, որ այդ մեծամասնության մեջ դեռեւս կա այն համոզմունքը, որ «խաղաղ պայմաններում» կարելի է ոչինչ չանել, բայց հենց որ պատերազմը սկսվում է, պետք է կամավորական ջոկատներ կազմել եւ գնալ կռվի, ու որքան բազմամարդ լինեն այդ ֆիդայական ջոկատներն, այնքան մեծ է հաղթելու հավանականությունը:


21-րդ դարում այդպիսի պատերազմ չի կարող լինել: Ի դեպ, հաջորդ պատերազմը կլինի ոչ միայն ԱԹՍ-ների, այլ, ենթադրում եմ, արհեստական բանականության լայն կիրառմամբ: Ընդհանրապես, բոլոր ժամանակների համար կարելի է ասել, որ պատերազմը վարում են ոչ միայն բանակները (կանոնավոր եւ ցանկալի է՝ պրոֆեսիոնալ), այլև, նույնիսկ առաջին հերթին, պետությունները՝ իրենց տնտեսությամբ, արտաքին քաղաքականությամբ, գիտությամբ, կրթությամբ և մշակույթով:


Հայրենասիրությունը, պարկեշտությունը, պրոֆեսիոնալիզմը պետք է դրսեւորվեն թե՛ ռազմի դաշտում, եւ թե՛ բոլոր նշված ոլորտներում: Իսկ ամենից առաջ իշխանությունը պետք է դրսևորի կառավարման, հասարակությունը համախմբելու իր ունակությունը: Հետեւաբար, պատերազմի դրական կամ բացասական ելքի համար պատասխանատու է պետության առաջին դեմքը: Եթե ոչ միայն 680 հազար, այլ 3 միլիոն, կամ անգամ՝ 10 միլիոն հայ մտածի, որ նա այստեղ ոչ մի կապ չունի, ես, միեւնույն է, իմ կարծիքին կմնամ: Ֆիդայական պատմություններն, այո, ոգևորիչ են, բայց որպես 21-րդ դարի պետության ու բանակի ռազմավարություն՝ անընդունելի:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page