Պատերազմից 10 ամիս անց մայրը որդու դին գտել է դիահերձարանում՝ լիովին ճանաչելի. փաստաբան
- Sep 2, 2021
- 1 min read

Փաստաբան Մանուշ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մհերն է` իր հոր` Նիվոի հետ։ Մհերի անունը հոկտեմբերին զոհվածների ցուցակում էր, դին չկար։ Հայրը որդու դիակը գտնելու համար գնացել էր ամենաթեժ կետերը։ Նոյեմբերի 3֊ին հայրն է զոհվել։
Տղայի դին գտել են երեկ դիահերձարանում։ Լրիվ ճանաչելի։ Նոյեմբերի 20֊ից դին սառնարանում էր։
10 ամիս մայրը Արցախի հանձնված տարածքներում, Հայաստանի դիահերձարաններում փնտրում էր որդու դին։
10 ամիս տղայի դին դիահերձարանում էր։
Բան չկա ասելու. բոլոր պատասխանատուներդ՝ վերևից ներքև՝ սպասեք Աստծո դատաստանին..»


























Comments