top of page

Ես չեմ համարում, որ մենք պարտվել ենք պատերազմում. իմքայլական պատգամավոր

  • May 10, 2021
  • 1 min read

Ես չեմ համարում, որ մենք պարտվել ենք պատերազմում։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը, քանի որ մեր պայքարն արդարացի է։ Այն ոչ թե հողակտորի համար է, այլ՝ ժողովրդի գոյատևման իրավունքը պաշտպանելու համար է։ Այս մասին ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Բոլորս հասկանում ենք՝ ինչ թշնամի էր, ինչ իրավիճակ էր։ Պատերազմի նպատակը ոչ թե միայն տարածքներն էին, այլ՝ ցանկացած տարածքից հայ ինքնության վերացումը»,-ասաց Վարդանյանը և ընդգծեց, որ պատերազմի արդյունքները հնարավորինս լավ լինին, սակայն ուժերն անհավասար էին․

«Միջազգային իրավունքի կոպիտ խախտումների միջոցով թուրք-ադրբեջանակն տանդեմը հասավ որոշակի ժամանակավոր հաջողությունների, որոնք դեռ երեկար ժամանակ քննվելու են միջազգային ատյաններում»,-ասաց Վարդանյանը։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page