Արցախը լինելու է Արթուր Վանեցյանի և թիմի ուշադրության կենտրոնում. Լուսինե Ժամհարյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Լուսինե Ժամհարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Соловьев Live-ի եթերում կարևոր մեսիջներ է հղել՝ թե արտաքին աշխարհին, թե ներքաղաքական դաշտին:
Առաջինը՝ ՌԴ-ն ՀՀ-ի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է՝Մոսկվայի հետ կապերը «Պատիվ ունեմ» դաշինքի իշխանության օրոք միայն ամրապնդվելու են:
Երկրորդ՝ Արցախը լինելու է Վանեցյանի և թիմի ուշադրության կենտրոնում՝ արցախյան հարցը չի փակվել:
Երրորդ՝ Վանեցյանը բոլոր դասալիքներին և անհայրենիքներին իր կենսագրությամբ է ցույց տվել Հայրենիքին ծառայելու լավագույն մաստեր-կլասը՝նա իր ողջ կյանքում՝ 20 տարեկանից ԱԱԾ համակարգում է եղել, իսկ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին խորը թիկունքում չէր՝ այլ մարտական դիրքերում, կյանքը վտանգելով պաշտպանում էր ազգի պատիվը:























Comments