«Պատիվ ունեմ» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակը

«Մենք արդեն հայտարարել ենք, որ թե՛ ցուցակը, որ ներկայացվում է ԿԸՀ և թե՛ մեր իշխանության գալու պարագայում գործադիր մարմինների կազմը, որը մենք ներկայացնելու ենք, չափազանց մրցունակ է և բաղկացած է Հայաստանի կադրային դարբնոցից ներկայացված կադրերով»,- այս մասին այսօր ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը։
Նա նշեց, որ ցուցակը շատ ներկայացուցչական է՝ ներկայացված են թե երիտասարդ գործիչներ, որը լավագույն սերնդափոխության և երիտասարդացնելու քաղաքականությունը նաև խորհրդանիշ է, ինչպես նաև կան բազմաթիվ փորձառու անձինք։
Հակոբյանը խուսափեց կարկառուն ներկայացուցիչ տերմինն օգտագործելուց, սակայն նշեց, որ կան բազմաթիվ փորձառու, հարուստ գիտելիքներով և պետական կառավարման մեծ փորձ ունեցող մարդիկ։ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի առաջին կին թեկնածու Աննա Մկրտչյանն անդրադառնալով ցուցակին նշեց․ «Ցուցակը իրականում ներառական հիմունքներով ստեղծված է, հաշվի առնելով ինչպես Երևանի, այնպես էլ մարզային համամասնական բաղկացուցիչները։ Ինչպես մեր հուշագրի տեքստում էր ասվում՝ և՛ էներգիա, և՛ ուժ, և՛ գիտելիք, և՛ փորձ։ Այս համադրության բանաձևումն է տեղի ունեցել։
Պարոն Աշոտյանի, պարոն Շարմազանովի և մնացած ակտիվ Հանրապետական գործիչների մասով նշեմ, որ իրենք բազմիցս նշել են, թե ինչու ներառված չեն, նշելով ինչպես այս ընտրությունների բնույթի հետ կապված, այնպես էլ իրենց ցանկությունը այդտեղ չլինելու, իսկ ինչ վերաբերում է թիմային աշխատանքինհ և «Պատիվ ունեմ» դաշինքին, իրենք ակտիվ ներգրավված են և ինչպես մեր կարգախոսում է ասվում՝ ակտիվ կպել են գործին»։
Հակոբյանը նշեց, որ ամբողջական ցուցակում մի քանի հարյուր անձի անուն է ներառված և ԿԸՀ-ի հետ վերջնական ճշգրտումներից նետո մոտ օրերս ամբողջական տարբերակը կհրապարակվի։
Ինչպես արդեն հայտնել ենք, ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են՝
1. Արթուր Վանեցյան
2. Տարոն Մարգարյան
3. Աննա Մկրտչյան
4. Իշխան Զաքարյան
5. Հայկ Մամիջանյան
6. Թագուհի Թովմասյան
7. Մարտուն Գրիգորյան
8. Տիգրան Աբրահամյան
9. Թեհմինա Վարդանյան
10. Արման Սահակյան























Comments