top of page

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել

Oct 14, 2021
1 min read


«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միջազգային գործիքների իրացմամբ շարունակում են իրազեկել հայ ռազմագերիների խնդիրների, Հայաստանի սահմանների, Արցախի և մի շարք այլ ազգային և կենսական խնդիրների վերաբերյալ: Չնայած այս հանգամանքին, արձանագրվում են դեպքեր, երբ իրավապահներն անգամ թույլ չեն տալիս բազմաթիվ կապեր ու փորձ ունեցող ընդդիմադիր պատգամավորների մեկնել արտասահմանյան գործուղումների:


Խմբակցությունները համատեղ նամակով իրազեկել են նաև Հայաստանում ընդդիմադիր երեք պատգամավորների ապօրինի կալանավորման, քաղաքական հետապնդումների, օրենքների սելեկտիվ կիրառման և ընդդիմությանը վերապահված գործիքակազմի իրացման խոչընդոտների մասին:


Իրազեկումները հասցեագրվել են թվով 34 հասցեատիրոջ»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page