top of page

Ընթանում է Արթուր Վանեցյանի հանդիպումն Արցախի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչների հետ

Sep 1, 2021
1 min read


Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ այժմ հանդիպում է Արցախի Ժողովրդավարական կուսակցության ղեկավարի և պատգամավորների հետ՝ կուսակցության գրասենյակում։


Հանդիպմանը ներկա են կուսկացության ղեկավար Աշոտ Ղուլյանը և ԱՀ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանն ու Դավիթ Մելքումյանը։


Արթուր Վանեցյանի խոսքով՝ ՀՀ-Արցախ-Սփյուռք եռամիասնության գաղափարը պետք է վերականգնել։


«Մեր բոլոր ուժերը պետք է կենտրոնացնենք այդ ուղղությամբ՝ անկախ քաղաքական բանավեճերից, սուր քննարկումներից։ Պետք է լինենք Արցախի կողքին, միասնական՝ մեր որոշումներում»,- ասաց նա։


Արթուր Վանեցյանը կրկին առաջ քաշեց Արցախի միջազգային ճանաչման և ինքնորոշման թեզը։


«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ 44-օրյա պատերազմում ահաբեկչական խմբավորումների ներգրավվածությունը չպետք է անպատիժ մնա, պետք է արժանի գնահատական տրվի և միջազգային տարբեր հարթակներում ներկայացվի, որպեսզի համարժեք արձագանք հնչի Ադրբեջանի ագրեսիային։


«Պետք է ունենալ ընդհանուր անվտանգային համակարգ։ Հենց այս հանդիպումից առաջ տեղեկացա, որ Երասխում զոհ ունենք։ Դա խոսում է այն մասին, որ Արցախի անվտանգությունն ապահովելը նաև Հայաստանի անվտանգությունն ապահովելն է»,- ասաց Արթուր Վանեցյանը, ապա հավելեց, որ պետք է վերականգնել ընդհանուր անվտանգությունը։


Հանդիպումն այժմ ընթանում է փակ դռների հետևում։








 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page