top of page

Դերերը բաշխված են, ամեն մեկն իր թիմով և առանձին ուղղություններով է աշխատում. «Հրապարակ»

  • May 25, 2021
  • 1 min read

ree

2 ընդդիմադիր ռադիկալ դաշինքներ՝ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ»-ն ու Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանը», այս օրերին զբաղված են նախաքարոզչական այցերով ու հանդիպումներով։


Այս քարոզարշավին «Պատիվ ունեմ»-ը որդեգրել է տնետուն գնալու, գյուղերով շրջելու մարտավարություն, որպեսզի ծանոթանան քաղաքացիների խնդիրներին, իսկ «Հայաստան» դաշինքն ավելի շատ ակումբային, փակ հանդիպումների կողմնակից է։


Ռոբերտ Քոչարյանն ակտիվ հանդիպումներ է սկսել տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։ 2 օր առաջ հանդիպել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ, երեկ Արմավիրի մարզի ակտիվի հետ է հանդիպել։


Ի դեպ, եռյակի մյուս անդամները՝ Իշխան Սաղաթելյան, Վահե Հակոբյան, չեն մասնակցում։ «Հրապարակ»-ին հայտնել են՝ դերերը բաշխված են, ամեն մեկն իր թիմով և առանձին ուղղություններով է աշխատում։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page