Սեփական էլեկտորատին նույնական կոչով փողոց դուրս բերելը կհանգեցնի քաղաքացիական բախումների. Ավետիսյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սոցհարցումների հետքերով։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մամուլում հայտնվեցին երեք տարբեր կազմակերպությունների և ԱԱԾ֊ից արտահոսք եղած հարցման արդյունքները։ Ինչ կարևոր եզրահանգումներ ենք անում վերլուծելով բոլոր չորս հարցումները։
1. Ընտրության կմասնակցեն ամբողջ ընտրողների մոտ 55%֊ը։
2. Միացյալ ընդդիմությունը («Պատիվ ունեմ դաշինք», «Հայաստան դաշինք» ԲՀԿ, ԼՀԿ) կհավաքեն ամբողջ ձայների մոտ 70%֊ը ՔՊկ֊ն 30%֊ը։ (5%֊ի շեմը չհաղթահարած կուսակցությունների ու դաշինքների քվեն արդեն համամասնորեն ավելացված է)։
3. Երևան քաղաքում քվեի համամասնությունը 80֊ը 20֊ի է, մարզերում 60֊ը 40֊ի` հօգուտ միասնական ընդդիմության։
4. Եթե նույնիսկ ԲՀԿ֊ն և ԼՀԿ֊ն որոշեն համագործակցել ՔՊԿ֊ի հետ, վերջարդյունքում չեն ունենա ավելի քան 45% քվե։ Հաշվի առնելով այս երկու ուժերի հայտարարությունները այս տարբերակը միայն տեսականորեն է հնարավոր։
5. Ամեն պարագայում գործող իշխանությունները պարտվելու են։ Սակայն ակնհայտ է, որ без боя не сдадутся ու հունիսի 21֊ին պետք է սպասել անցանկալի իրավիճակի։
6. Իշխանությունները տիրապետում են այս թվերին և այս պահին արդեն քարոզարշավի հռետորաբանությունը ուղղված է հունիսի 21֊ին։
7. Հունիսի 20֊ին նիկոլը լայվով դիմելու է «ժողովրդին» և հայտարարելու է, որ իրենք հաղթել են, ԿԸՀ֊ն Մուկուչյանի ձեռամբ կեղծել է արդյունքները։ Հարկ կա փողոցում «ամրագրել հաղթանակը»։ (Չի բացառվում սահմանային որևէ միջադեպի տեսքով Ադրբեջանը աջակցի Փաշինյանին)։
8. Միացյալ ընդդիմությունը կհայտնվի պատային իրավիճակում։ Սեփական էլեկտորատին նույնական կոչով փողոց դուրս բերելը կհանգեցնի քաղաքացիական բախումների։ Իսկ սահմանային միջադեպի պարագայում, վիճակի սրումը կբերի անկանխատեսելի հետևանքների։
Հետևություն. կանխատեսելի հաղթանակը այս պահից սկսած պետք է ամրապնդել հստակ գործուղություններով` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ընտրական օրենսգրքով հստակ սահմանված են նոր խորհրդարանի առաջին նիստի և վարչապետի ընտրության ժամկետները։ Հաղթանակը պահել է պետք»։























Comments