«Պատիվ ունեմ» դաշինքը թեժ մարտեր է մղելու. «Հրապարակ»
- Aug 6, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
««Պատիվ ունեմ» դաշինքը թեժ մարտեր է մղելու, որպեսզի ձեւավորվի իրենց առաջարկած Արցախի հարցով մշտական հանձնաժողովը։ Տեղեկացրել էինք, որ իշխանությունը «շուստրի» քայլի է գնացել՝ որոշել է արդեն գործող հանձնաժողովներից մեկը տրոհել 2 մասի՝ առողջապահության և սոցիալական հարցերի, որպեսզի խորհրդարանում լինեն օրենքով պահանջվող առավելագույն թվով հանձնաժողովներ։
Ի դեպ, անգամ 12 հանձնաժողովի պարագայում «Պատիվ ունեմ»-ին հանձնաժողովի նախագահություն չի հասնում, սակայն «Հայաստան»-ում մտադիր են՝ 3 հանձնաժողովի պարագայում մեկի նախագահությունը զիջել ընդդիմադիր գործընկերներին։ Սակայն «Պատիվ ունեմ» դաշինքում պնդում են, որ իրենց ոչ թե հանձնաժողովի նախագահությունն է հետաքրքրում, այլ կոնկրետ Արցախի հարցով հանձնաժողովի ձևավորումը, և դեռևս վերջնական որոշում չունեն՝ պետք է քննարկեն որևէ այլ հանձնաժողովի նախագահությունը ստանձնելու նպատակահարմարությունը։ Ասում են՝ հնարավոր է նաև հրաժարվեն»։


























Comments