«Պատիվ ունեմ» դաշինքի առաջարկը կառավարությունը չի ընդունել
ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված 3-ժամյա ընդմիջումից հետո, որի ընթացքում ընդդիմությունը պետք է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» 1-ին ընթերցմամբ ընդունված նախագծի շուրջ առաջարկներ ներկայացներ, ԱԺ-ն անցավ այն 2-րդ ընթերցման ռեժիմով քննարկելուն։
Հիմնական զեկուցող՝ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանն ասաց, որ «Պատիվ ունեմ» դաշինքից ստացել են առաջարկ, որը չի ընդունվել։
«Առաջարկը եղել է անփոփոխ 175 մլն խորանարդ մետրը»,- տեղեկացրեց Ջրային կոմիտեի նախագահը՝ խնդրելով հարցը դնել քվեարկության կառավարության առաջարկած տեսքով։
Comments