«Պատիվ ունեմ» դաշինքը դատապարտում է Արմեն Գևորգյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը դատապարտել է «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդումը: Նրա կարծիքով՝ այս ամենը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող, շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է։
Այն, մի կողմից, ընդդիմախոսներին լռեցնելու նպատակ ունի՝ խաթարելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի աշխատանքը, իսկ մյուս կողմից՝ շեղել ուշադրությունը կապիտուլյանտ վարչակազմի կողմից հայ ժողովրդի հետևողականորեն և անշեղորեն իրականացվող հայրենազրկումից:
«Պատիվ ունեմ» դաշինքը խստորեն դատապարտում է Արմեն Գևորգյանի դեմ սանձազերծված քրեական արշավանքը»:























Comments