Եթե փողոցային պայքարի անհրաժեշտություն եղավ, մենք պայքարելու ենք․ Արթուր Վանեցյան
Jul 22, 2021
1 min read

Եթե անհրաժեշտություն լինի, «Պատիվ ունեմ»-ը դուրս կգա նաև փողոցային պայքարի։ Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Եթե փողոցային պայքարի անհրաժեշտություն եղավ, մենք պայքարելու ենք»,- ասաց նա։
Ըստ Վանեցյանի՝ իրենք այդ գործիքակազմից չեն հրաժարվելու, ամեն ինչ կարվի ըստ անհրաժեշտության։























Comments