Լարվածության կոչերը միակողմանի են՝ միայն իշխանության կողմից․ Դավիթ Հարությունյան
- Jun 9, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի ասուլիսում դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ այն քայլերին, որոնք իրենք իրականացնում են հանրային լարվածության՝ էլ ավելի չսրվելու համար։
Նա նշեց՝ անում են ամեն ինչ, որպեսզի հանրային լարվածությունը որևէ կերպ չսրվի։
«Եթե դուք նայեք, կտեսնեք, որ մենք բռնության կամ հաշվեհարդարի կոչեր չենք անում։ Ավելին, ես այս պահին չեմ լսել նաև հաշվեհարդարի կոչեր «Հայաստան» դաշինքի ղեկավարներից։ Մենք ամեն ինչ անում ենք, որ դա տեղի չունենա։ Լարվածության կոչերը միակողմանի են՝ միայն իշխանության կողմից, նրա՛նք են սփռում ատելություն»,- կարծիք հայտնեց Հարությունյանը։
Ըստ Դավիթ Հարությունյանի՝ իշխանությունը շարունակում է ատելություն տարածել այնպես, ինչպես արել է դա երեք տարի շարունակ։


























Comments