ԱԳՆ-ն մերժել է «Պատիվ ունեմ»-ին օտարերկրյա ԶԼՄ-ների կոնկատներ տրամադրել
- Jun 17, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքը դիմել է Արտաքին գործերի նախարարություն՝ 2021 թ. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների կոնկատային տվյալները ստանալու խնդրանքով, որին ի պատասխան ստացել է մերժում։
Նախարարությունը մերժումը պայմանավորել է երկու հանգամանքով․ 1. Հարցումը պետք է ներկայացվի գրավոր, 2. Կոնտակտային տվյալները հանդիսանում են անձնական տվյալ և դրանց տրամադրումը երրորդ անձանց անթույլատրելի է։
Հայտարարում ենք, որ Արտաքին գործերի նախարարության գործողությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական քարոզչության շրջանում լրատվամիջոցների հետ Դաշինքի հաղորդակցությունը արհեստականորեն խոչընդոտելուն միտված դիտավորություն։
Նման գործողությունները մենք դիտարկում ենք որպես պետական ապարատի ապօրինի գործադրմամբ՝ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի հրապարակային գործունեությունը խոչընդոտելու հերթական անթաքույց փորձ, ինչպես նաև միջազգային հանրությանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության ներկայացման կանխման աղաղակող դրսևորում»:
Comments