top of page

Հայտնի է, թե ով կլինի «Պատիվ ունեմ»-ի խմբակցության ղեկավարը. «Հրապարակ»

  • Jul 3, 2021
  • 1 min read


«Նախօրեին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանը հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի՝ ԱԺ անցած թեկնածուներին։ Մեզ ասացին, որ քննարկվել են անելիքների, առաջնահերթությունների, խորհրդարանական ակտիվության եւ տեխնիկական այլ հարցեր։ Որոշվել է, որ առաջին յոթնյակն ամբողջությամբ պետք է մտնի խորհրդարան, որեւէ մեկին չի ասվել, որ ինքնաբացարկի դիմում գրի, թեեւ ավելի վաղ խոսվում էր, որ մի քանիսը մանդատներից կարող են հրաժարվել՝ հօգուտ նրանցից հետո եկող անձանց, ինչպես, օրինակ, Տարոն Մարգարյանը կամ Իշխան Զաքարյանը։


Որոշվել է, որ խմբակցությունը կղեկավարի Արթուր Վանեցյանը, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնը կանցնի ՀՀԿ քվոտայով պատգամավոր դարձածներից մեկին, թե ում, ասվել է՝ ՀՀԿ-ում կորոշեն։ Նշվել է, որ խորհրդարանում առաջնահերթություն պետք է համարել Արցախի եւ երկրի անվտանգային հարցերը»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page